832 դիտում
17:46 13-02-2024
Շիրակի մարզպետը հանդիպել է վերջերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպում է ունեցել վերջերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: Այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից:
Մարզպետը հետաքրքրվել է հայրենադարձվածների առողջական վիճակով, լսել մտահոգություններն ու վստահեցրել, որ կարվի ամեն ինչ բարձրացված հարցերի լուծման համար։
Գերիների հարազատները երախտագիտություն են հայտնել ՀՀ կառավարությանը գործադրած ջանքերի և իրենց զավակներին տուն վերադարձնելու համար, երախտիքի ու գնահատանքի խոսքեր են հղել նաև Շիրակի մարզպետին՝ հոգատար վերաբերմունքի, իրենց լսելու, նեցուկ լինելու, առողջապահական ու սոցիալական աջակցության համար։
Մուշեղ Մուրադյանը նշել է, որ իրենց կողքին կանգնելը համարել է պարտականություն և այսուհետ էլ ցանկացած հարցով՝ հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցելու և բարձր է գնահատել ծնողների համբերատարությունն ու ըմբռնողականությունը։
Ի նշան երախտիքի՝ հանդիպման ավարտին գերիների հարազատները հուշանվեր են փոխանցել Շիրակի մարզպետի աշխատակազմին։

Նմանատիպ նյութեր
1162 դիտում
21:39 15-12-2023
Վարչապետը հանդիպել է օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ
1036 դիտում
20:46 26-10-2022
Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը