211652_close_icon
views-count1135 դիտում article-date 21:39 15-12-2023

Վարչապետը հանդիպել է օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ դեկտեմբերի 15-ին հանդիպել է օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար:  «Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր: Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,- ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի:

Ըստ աղբյուրի՝ գերիների հարազատները շնորհակալական խոսքեր են հղել վարչապետին և կառավարությանը գործադրած ջանքերի համար:

Նմանատիպ նյութեր