928 դիտում
17:25 12-02-2024
Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն փետրվարի 14-ից
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից:
«Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների ազդման գոտում հաշվառված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներին»,- նշված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ 2024 թ. փետրվարի 26-ից վերը նշված իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի նաև տեսանկարահանման սարքերով:

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
21:47 14-12-2024
Հայաստանի ազգային քարտուղարին են փոխանցվել TRACECA-ի 2025 թվականի 100 թույլտվությունները
1862 դիտում
18:36 01-04-2014
ՀՀ ԲՈՒՀ-երում Արցախին կհատկացվեն 60 անվճար և 25 վճարովի տեղեր
2188 դիտում
15:02 21-12-2016
Նոր բնակարաններ կհատկացվեն զոհված ոստիկանների ընտանիքներին
Այս բաժնից
1192 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1030 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը