211652_close_icon
views-count904 դիտում article-date 22:18 08-02-2024

60 դիվանագիտական ներկայացուցչություն շնորհավորել է Հայաստանին՝ ՄՔԴ-ին անդամակցելու համար

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ անդամակցությունը ոչ միայն ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, այլ նաև կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Նմանատիպ նյութեր