211652_close_icon

Կարեն Թումանյանը ընտրվեց ԲԴԽ անդամ

views-count928 դիտում article-date 16:59 08-02-2024
Ազգային ժողովն այսօր Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի պաշտոնում ընտրեց Կարեն Թումանյանին։

Նշենք, որ ԲԴԽ անդամների 10 հաստիքներն էլ համալրվեցին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Կարեն Թումանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել էր փետրվարի 7-ի ԱԺ նիստում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Արփինե Դավոյանը:

Կարեն Թումանյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նմանատիպ նյութեր