211652_close_icon
views-count1015 դիտում article-date 19:23 05-02-2024

ՀՖՖ մրցավարները մարզական հավաք կանցկացնեն Կիպրոսում

Փետրվարի 5-15-ը ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում։ Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցի 32 մրցավար, որոնք սպասարկում են IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները:

Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը և Քնարիկ Գրիգորյանը:

Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, իսկ հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ:

Փետրվարի 7-ից 9-ը Կամո Մահտեսյանի գլխավորությամբ ևս մեկ սեմինար-հավաք կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին կմասնակցեն բոլոր այն մրցավարները, որոնք չեն ընդգրկվել Կիպրոս մեկնող մրցավարների ցանկում: Այս Սեմինար-հավաքը ևս բաղկացած կլինի թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներից:

Նմանատիպ նյութեր