Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 2-ին հայտնել է Իրաքի հյուսիսային հատվածում օդային ռազմագործողություն անցկացնելու մասին: Փոխանցում է Ermenihaber-ը։
Նշվել է, որ Ասոսի շրջանում անցկացված գործողության արդյունքում սպանվել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) 4 անդամ:
Հայտարարության մեջ նշվել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է այնքան, որքան կպահանջվի մինչև իրենց կողմից ճանաչված վերջին ահաբեկչի վնասազերծումը»:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցհաշվում արած գրառմամբ տվյալներ էր հայտնել 2023-ին իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 923 քուրդ զինյալ, որոնցից 64-ը եղել է ղեկավար շրջանակից, իսկ ձերբակալվել՝ 7.716 կասկածյալ, որոնցից 1555-ը կալանավորվել են: