211652_close_icon
views-count1327 դիտում article-date 20:35 31-01-2024

Հայ հրաձիգների զույգը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն

Բենիկ Խլղաթյան- Էլմիրա Կարապետյան թիմային զույգը դարձել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։
 
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։
 
Հիշեցնենք` աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է հունվարի 24-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։
 
Այս մրցաշարը հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ հերթական նախապատրաստական փուլն է։
 
Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։

Նմանատիպ նյութեր