211652_close_icon
views-count538 դիտում article-date 13:15 31-01-2024

ԱՄՆ-ն չի ցանկանում Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնում. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ որոշել է՝ ինչպես արձագանքել կիրակի Հորդանանում անօդաչու թռչող սարքով ամերիկյան բազայի վրա հարձակմանն ու դրա հետևանքով երեք ամերիկացի զինծառայողի սպանությանը, ինչը Բայդենի վարչակազմը կապել է Իրանի կողմից աջակցվող աշխարհազորային խմբավորումների հետ: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ չի ցանկանում ընդլայնել պատերազմը Մերձավոր Արևելքում, գրում է apnews.com-ը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք որոշում կայացրել է՝ ինչպես պատասխանել կատարվածին, Բայդենը դրական պատասխան է տվել:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է.«Չեմ կարծում, որ մեզ պետք է ավելի ընդլայնել պատերազմը Մերձավոր Արևելքում: Դա այն չէ, ինչին ես ձգտում եմ»:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք դեռևս պարզում են, թե Իրանի կողմից աջակցվող մի քանի խմբավորումներից որն է պատասխանատու ամերիկացի զինծառայողների սպանության համար։

Նմանատիպ նյութեր