211652_close_icon
views-count871 դիտում article-date 21:08 30-01-2024

«Մենք մասնակցել ենք կազմակերպչական աշխատանքներին»․ Ավինյանը՝ ձնամաքրման աշխատանքների թերացումների մասին. news.am

Մենք գնացել ենք, մասնակցել ենք ձնամաքրման կազմակերպչական աշխատանքներին։ News.am-ի փոխանցմամբ այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում Ավինյանը կարծում էր, որ Տարոն Մարգարյանն իր աշխատակիցների հետ պետք է բահերով մաքրի ձյունը։

«Մենք ունեցել ենք թերացում մայթերի հետ կապված, ունեցել ենք խնդիրներ միջբակային տարածքների հետ կապված և մայթերի մասով հիմա ակտիվ աշխատանք է գնում մասնավոր սեկտորի հետ, որովհետև մայթերի մի մեծ ծավալի պատասխանատվություն դրված է մասնավոր ընկերությունների վրա։ Տեխնիկայի խնդիր չունենք, այստեղ ամեն մեկի պատասխանատվությունը ֆիքսելու խնդիր ունենք։ Քաղաքապետարանն իր պատասխանատվությունը իրականացնում է, բայց որը մասնավորը պիտի իրականացնի, համատիրությունը պիտի իրականացնի․․․ դժվար է մարդուն բացատրել, որ այն ինչը պիտի անի համատիրությունը, այդտեղ քաղաքապետարանը մեղավոր չէ։ Մենք ստիպված ամբողջ համակարգը պիտի աշխատացնենք։ Համաձայն եմ, որ այդտեղ թերացել ենք»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր