ԲԴԽ-ն գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դուստր Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարել
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում: Այդ մասին հայտնում են ԲԴԽ-ից:
«Դատավորը թույլ էր տվել վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես, իրեն մակագրված քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության պայմաններում դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է գործը: Միաժամանակ, դատավորը գործով կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը կարող էր հիմք հանդիսանալ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողություններ կատարելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը գեներալ-մայոր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրն է: