211652_close_icon

Ադրբեջանում գործարանում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով

views-count1372 դիտում article-date 20:29 23-01-2024
Ադրբեջանի Շիրվան քաղաքում «Արազ» ՍՊԸ-ում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ Է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները։

Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության արտադրամասերից մեկում: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետեւանքով:

«Արազ» ՍՊԸ-ն ընդգրկված է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կառուցվածքում:

Նմանատիպ նյութեր