1431 թվականին այրում են Ժաննա դ’Արկին, սակայն նրա սիրտը չի այրվում
Ժողովրդավարական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։
Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թ. մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։
Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում։
Ժաննա դ'Արկը մեղավոր է ճանաչվում՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։
1431 թ. մայիսի 30-ին նա այրվում է Ռուանի Հին շուկայի հրապարակում։
Այրվում է նրա ողջ մարմինը, սակայն չի այրվում նրա սիրտը։