211652_close_icon
views-count63975 դիտում article-date 23:38 03-08-2017

Դավիթաշենի այն տանը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական պայթյունը, հայտնաբերվել է 4 հրանոթային արկ. ժամանել են մեծ թվով իրավապահներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոնի ծառայողները հերթական անգամ այցելեցին Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի թիվ 56/2 տուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ: [color=#EF2929] Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են ևս 2 հատ հրետանային արկ (120 մմ), 1 հատ հակատանկային ականանետ եւ 1 հատ հրթիռային արկ, մարտական վիճակում:[/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073926/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ: Նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ: Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, տեղում աշխատում էին նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և պայթյունի հարևանությամբ բնակվող բնակիչները: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ: Ա. Վարդանյանի գլխավորությամբ քննիչները պայթյունի վայրում տեղազննություն էին կատաել: Վ. Աթոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ժամանել էին նաև ԱԻՆ-ի սակրավորները: Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր և դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը: Վիրավորներին արյուն հասցնելու նպատակով ՀՀ ՃՈ պետի տեղակալ Ն. Սարգսյանը ծառայողական ավտոմեքենայով վիրավորների հարազատներին տեղափոխել էր Արյան փոխներարկման ինստիուտ, որպեսզի այնտեղից արյուն տեղափոխվեր Արմենիա բժշկական կենտրոն: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր