1135 դիտում
12:39 23-01-2024
Բաքուն Բորելին մեղադրել է Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ Ալիևի տեսակետները «խեղաթյուրելու» համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանն առ այն, որ «Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները` տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են», և որ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համար»:
Ըստ Բաքվի՝ Բորելը «խեղաթյուրում է» փաստերը՝ «արհմարհելով» Ադրբեջանի օրինական շահերը, և նման «սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է», որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները։
«Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջությամբ «խեղաթյուրում է» Ադրբեջանի նախագահի տեսակետներն Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի շուրջ, այլ նաև «հրահրում է» ռազմականացված և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դրանում նաև նշվում է, որ ներկայում նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:

Նմանատիպ նյութեր
838 դիտում
11:59 14-02-2024
Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայանպաստ դիրք» զբաղեցնելու համար
1413 դիտում
20:37 01-12-2022
Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Միրզոյանը՝ Բորելին
Այս բաժնից
973 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
859 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
943 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու