35310 դիտում
11:15 23-01-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարված ու ծեծված՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի
Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 26-ամյա Իշխան Ա.-ն և 24-ամյա Արման Զ.-ն։
Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ներքին Շենգավիթ 15 փողոցից, որտեղ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ-ին ծեծի է ենթարկել։
Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամերի ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի շենքի մոտ նշված անձանց հետ վիճաբանել է Երևանի բնակիչ 19-ամյա Գառնիկ Ս.-ն ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իշխան Ա.-ին, իսկ Արման Զ.-ին՝ ծեծի ենթարկել։
Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Ս.-ին և հանցագործության գործիքը հայտաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
67227 դիտում
10:47 09-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայի 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն
91623 դիտում
21:53 30-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. 2 եղբայրները դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն
63290 դիտում
10:24 13-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա քաղաքացի