211652_close_icon
views-count51382 դիտում article-date 11:37 21-01-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ԱԱԾ-ի դիմաց բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ վերջինը կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու հայտնվել մայթին՝ բախվելով հեռախոսախցիկին ու էլեկտրասյանը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմաց բախվել են 22-ամյա Ալբերտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Էդգար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Միքայել Նալբանդյանի արձանի առջև տեղադրված լուսակիրը, երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով չշահագործվող հեռախոսախցիկին և երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ապրեսյանն ու Արմեն Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել ել Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր