1462 դիտում
22:05 20-01-2024
ՀՀ արտաքին պարտքը Նիկոլ Փաշինյանը 6 տարում 6 մլրդ ԱՄՆ դոլարից հասցրել է 12 միլիարդի. Արմեն Աշոտյան
«Ակնհայտ է, որ տնտեսական ոլորտում եւս Փաշինյանը տալիս էր սուտ խոստումներ, հիշո՞ւմ եք, չէ՞, «տնտեսական հեղափոխություն», «կախարդական փայտիկ» և այլ նմանատիպ փուչիկները։ Իրականում 6 տարում Փաշինյանը կրկնապատկել է Հայաստանի արտաքին պարտքը` 6 մլրդ ԱՄՆ դոլարից այն հասցնելով գրեթե 12 մլրդ։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դեպի երկիր հեշտ փողի մուտք սկսվեց։
Այսինքն Հայաստանի ներկայիս փողի մի մասը պարտքով է, մյուսը` օդից է ընկել, այնինչ տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կապիտալ շինարարությունը խորը ճգնաժամի եզրին են հայտնվում»,- «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի շրջանակներում, քաղաքացի Լիաննա Փիլավջյանի հարցին պատասխանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ մասնագետ չէ և ոլորտից տեղյակ է այնքանով, որքանով պետք է իմանալ` քաղաքականությամբ զբաղվելու համար, քանզի տնտեսությունը և քաղաքականությունը խիստ փոխկապակցված են։
Քաղաքացին հետաքրքրվում է՝ արդյո՞ք հնարավոր է տնտեսական զարգացումը առանց հարկերի բարձրացման։ Բուն հարցի մասով էլ, ՀՀԿ փոխնախագահը նկատում է՝ հիմնականում հակառակն է ընդունված` իջեցնել հարկերը հանուն բուռն տնտեսական աճի եւ առավել պրոֆեսիոնալ, մանրամասն տեղեկություններ ստանալ հորդորում է՝ հարգարժան և բարձր պրոֆեսիոնալ գործիչների հարցազրույցներից` Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան, Վարդան Ադամյան և այլք։
Աղբյուրը՝ Aravot.am

Նմանատիպ նյութեր
2157 դիտում
12:21 06-05-2021
Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան
3190 դիտում
16:07 18-03-2020
Մեկ տարում պետությանը 45 մլրդ դրամի վնաս են հասցրել. ՀՀ գլխավոր դատախազություն
2229 դիտում
08:58 23-04-2014
Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը․ Ժողովուրդ
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch