211652_close_icon
views-count1141 դիտում article-date 21:24 17-01-2024

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է Աթենքի դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցում

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 17-ին հյուրընկալվել է Աթենքի դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցում՝ տնօրեն Բոննա Դ. Ուեսթքոթիի և նույն հաստատության Գենադիուսի գրադարանի տնօրեն, դոկտոր Մարիա Գեորգոպուլունիի ուղեկցությամբ։

Այս մասին  Հունաստանում Հայաստանի դեսպանը գրառում է կատարել  «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մենք շատ արդյունավետ քննարկում ունեցանք ապագա համագործակցության վերաբերյալ՝ ներառելու նաև բյուզանդական դարաշրջանի հայ դասականներին և գիտնականների»,- գրել է Մկրտչյանը։

Ներկայացվել են ամերիկյան ԶԼՄ-ների կողմից հայկական, հունական և ասորական ցեղասպանությունների լուսաբանման հատորները (խմբագիր ՝ Արա Կետիբյան), պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի մենագրությունը Հին և հելլենիստական Հայաստանի մասին (անգլերեն), Ռուբեն Գալիչյանի  հայկական քարտեզագրության և պատմության մասին հատորները և Գևորգ Ղազարյանի  մենագրությունը՝ 10-11-րդ դարերում հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունների մասին:

Նա նշել է նաև, որ հնարավորություն է ունեցել շրջայց կատարելու Գենադիուսի տպավորիչ գրադարանում և տեսնելու «Հանուն մարդկության. ամերիկյան մարդասիրական օգնությունը Հունաստանին, 1918-1929» ցուցահանդեսը։

Նմանատիպ նյութեր