211652_close_icon
views-count1572 դիտում article-date 16:51 26-02-2022

Հունաստանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Աթենքի միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացման արարողությանը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը եւ տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանն այցելել են Աթենքի միջազգային ոսկերչական ցուցահանդես եւ ներկա գտնվել բացման արարողությանը։

Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Տիգրան Մկրտչյանը եւ տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանը մոտեցել եւ ծանոթացել են Հունաստանում գործող եւ ցուցահանդեսին մասնակցող հունահայ մի քանի ոսկերչական ընկերությունների (Orofasma, ID- International Diamond, Kevork, Punica Jewels, Karest Jewelry) ներկայացուցիչներին եւ նրանց տպավորիչ աշխատանքներին։ Վերջինները դեսպանին եւ նրա տիկնոջը ներկայացրել են իրենց աշխատանքի առանձնահատկությունները։

Աթենքի ոսկերչական ցուցահանդեսը բաց է փետրվարի 25-28-ը, Մետրոպոլիտան Էքսպոյում։

«Հուսանք հաջորդիվ այս ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ ներկայացուցիչներ Հայաստանից»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր