1102 դիտում
17:45 17-01-2024
Ցենզուրա չի կարող լինել. Խաղացանկի հետ կապված մենք որոշումներ չենք կայացնում. Նախարարը՝ «Գոյ» թատրոնի մասին
Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց, երբ «Գոյ» թատրոնը իր սեփական խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ, ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանաի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սա այն պարզ ճշմարտությունն է, որ փորձում ենք փոխանցել եւ անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը շատ հասկանալի չէ: Որեւէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք երկու ՊՈԱԿ-ների միավորման մասին, որոնք գործում էին մեկ շենքում: Հիշեցնեմ, որ նույնիսկ Սունդուկյան թատրոնի կողմից էր վճարվում «Գոյ»-ի կոմունալ ծախսերը, եւ այդ իմաստով ամբողջական ինքնավար ու անկախ իրավիճակ չկար: Այս պահին ունենալու ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է նաեւ «Գոյ» թատրոնը որպես առանձին ստեղծագործական միավոր եւ ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետեւ Սունդուկյան թատրոնի բեմերը եւ տարածքները շատ ավելին են: Կարծում եմ՝ դերասանական կազմն ու ռեժիսորները կարող են նոր մտահղացումներ ունենալ, դրանք իրագործելու այդ ենթակառուցվածքի պայմաններում:
Սա պետք է բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության եւ նոր ծրագրերի: Զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»,-ասաց Անդրեասյանը:
Նա հավելեց, որ խաղացանկի իմաստով ցենզուրայի մասին որեւէ տեղ խոսելն անմտություն է.
«Այստեղ էլ չի կարող նման բան լինել: Այս ընթացքում հնչել են անհեթեթ մեղադրանքներ խաղացանկի հետ կապված: Իրենք են որոշում իրենց խաղացանկը եւ որոշում է հանդիսատեսը կամ գալով դիտելու այդ ներկայացումները, կամ չգալով: Եվ քանի որ ֆինանսավորման նոր մոդելով մեզ համար կարեւոր է, որ այդ ներկայացումներն ունենան հնարավորինս շատ հանդիսատես, ապա կարծում եմ՝ իրենք պետք է նայեն իրենց խաղացանկին ու հասկանան՝ որն է, որ իրենց հանդիսատես է բերում եւ որտեղ է, որ ունեն խնդիր: Դա պետք է լինի իրենց որոշումը, իրենց ստեղծագործական քաղաքականությունը: Խաղացանկի հետ կապված նախարարությունը որոշումներ չի կայացնում որեւէ թատրոնում»,-ասաց նախարարը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց եւս մեկ անգամ հանդիպել «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների հետ. «Այնպիսի իրավիճակ չլինի, որ մի կողմը մյուսին չհասկանա եւ դրա պատճառով ստեղծվի տպավորություն, որ ինչ-որ վատ բան է արվում: Այն դեպքում, որ դրական քայլ է արվում»:
Ժաննա Անդրեասյանն արձագանքեց. «Սիրով: Փոխնախարարն ընդունել է «Գոյ» թատրոնի գրեթե ողջ աշխատակազմին, կարող ենք էլի հանդիպել, մեր դռները բաց են»:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում:

Նմանատիպ նյութեր
850 դիտում
11:21 13-11-2024
6 օր է՝ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»