1165 դիտում
11:50 17-01-2024
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարմանը, տեղեկացնում է, որ 2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ:
Մասնավորապես, 2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքներ: 2023 թ-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, համալիր հարկային ստուգումների և վարութային գործողությունների արդյունքում կազմակերպությունների կողմից ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 8․9 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1219 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4690 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած