33360 դիտում
10:04 15-01-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 4 վիրավորներից 2-ը հարազատ եղբայրներ են. ճանապարհն ամբողջությամբ փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վահրամ Բ.-ի վարած Mercedes մակնիշի և 61-ամյա Աշոտ Բ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Աշոտ Բ.-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա.-ն և 22-ամյա Գրիգոր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են օպերատիվորեն վթարի վայր ժամանած Բյուրեղավանի քաղաքային՝ Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի շտապ օգնության ծառայության բրիգադայի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բժիշկ՝ Վախթանգ Կափյանի գլխավորությամբ,բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խմբերը:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներ Էրիկ և Գրիգոր Ա.-երը հարազատ եղբայրներ են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ճանապարհը ամբողջովին փակվել էր, ու տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում պարեկները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+