211652_close_icon
views-count1042 դիտում article-date 10:43 14-01-2024

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնի և շտաբի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնական հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբի և հրամանատարական կենտրոնի ուղղությամբ։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է հակատանկային հրթիռներով և ինքնաձիգներով զինված ջոկատը և ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբը, փոխանցում է infoport-ը։

Հաղորդվում է նաև, որ գործողությունների ընթացքում զինվորականները հայտնաբերել են տասնյակ միավոր զենք, համակարգիչներ, հեռախոսներ և հետևող սարքեր:

Նմանատիպ նյութեր