844 դիտում
17:45 10-01-2024
Խոլերայից մարդ է մահանալու, կոյուղաջրերը լցվում են բակ․ Շենգավիթի բնակիչներն ահազանգում են․ oragir.news
Արդեն 1 ամսից ավելի է Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 66 հասցեում շենքի կոյուղատար խողովակը վնասվել և լցվում է բակ։ Բնակիչների խոսքով՝ այդ խնդիրը ո՛չ «Վեոլիա Ջրին» է անհանգստացնում, ո՛չ էլ թաղապետարանին։
«Զանգում ենք «Վեոլիա Ջուր» ասում են՝ կտեղեկացնենք խնդրի մասին, կգան կմաքրեն, 3 օր հետո նորից զանգում ենք, ասում են՝ մեզ մոտ ցույց է տալիս, որ եկել մաքրել են, բայց ոչ մեկ էլ չի եկել, չի մաքրել։ Այդ կեղտաջուրը անընդհատ հոսում է։ Անտանելի հոտ է գալիս շենքի տարածքից, մի քանի օրից արդեն խոլերայից մարդ է մահանալու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ կոյուղաջրի խողովակը շենքի մուտքի մոտ է, որը ժամանակին համապատասխան մարմինները եկել, մաքրել են, բայց վերջին տարիներին ոչ մի աշխատանքներ չեն իրականացրել, որի հետևանքով էլ առաջացել է այս խնդիրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2002 դիտում
16:59 19-03-2023
Նորք Նորքի 2-րդ զանգվածում կոյուղաջուր է հոսում․ բնակիչներն ահազանգում են․ Oragir.News
Այս բաժնից
898 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)