781 դիտում
17:18 08-01-2024
Նույնիսկ Աշոտյանի քաղաքական հակառակորդներն են երաշխավորագիր ներկայացրել. Գեղամ Մանուկյանը՝ դատարանում
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ևս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն էր ներկայացրել։ Դատարանում Մանուկյանը հայտարարեց, որ Աշոտյանի դեմ քաղաքական պատվեր է իրականացվում։
«Հարգարժա՛ն դատարան, մի քիչ հեռվից գամ․ Խորհրդային Միությունում կար մի անեկդոտ, մեկը սպիտակ թուղթ է փակցնում պատին, ոստիկանն ասում է՝ «ի՞նչ ես անում», պատասխանում է՝ «թռուցիկ եմ փակցնում», ասում է՝ «բայց բան չկա գրած», պատասխանում է՝ «մեկա բոլորը գիտեն»։ Իրականում վերջին 5 տարիներին իրավական համակարգը վարժվել է, քաղաքական պատվեր կատարելով՝ աշխարհացունց մեղադրանքներ են ներկայացնում, բազմաթիվ հոդվածներով, որը միայն մեկ նպատակ ունի՝ ՀՀ քաղաքացուն կերցրնել մանիպուլյացիաներով, ստերով, հետո թե ինչ որոշում կլինի, այլևս հետաքրիքր չէ։ Նույնը նաև Աշոտյանին մեղադրաքն է, քաղաքացին լսում է, մտածում՝ առնվազն գնդակահարություն կամ ցմահ ազատազրկում կպահանջեն»,-դատարանում հայտարարեց Գեղամյանը։
Գեղամյանը նշեց՝ միայն այն փաստը, որ նույնիսկ Աշոտյանի քաղաքական հակառակորդներն են երաշխավորագիր ներկայացրել, կամ նրանց ներկայությունը խոսում է այն մասին, որ գնահատում են Աշոտյանին որպես քաղաքացի, աննահանջ քաղաքական գործիչ։
«Երբ այս դատաքննությունն ավարտվի, երբ շինծու քաղաքական գործերը կարում եք լոկ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի համար, և երբ փլվի այս թղթե տնակը, Արմեն Աշոտյանը հասարակությանը հանգիստ կասի՝ տեսաք, որ ես քաղաքական բանտարկյալ եմ»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր
3467 դիտում
13:21 04-08-2018
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր
1469 դիտում
10:37 06-10-2021
Չկա նախկին թշնամին, որով կարելի էր մարդկանց վախեցնել․ երբ հակառակորդներն իրար փոխլրացնում են․ «Առավոտ»
800 դիտում
15:47 26-01-2023
Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար
Այս բաժնից
913 դիտում
16:06 04-02-2025
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
883 դիտում
15:39 04-02-2025
Պարոն Ավինյանը մանիպուլացնում է ու հատուկ մոլորեցնում մարդկանց. Հայկ Մարության