3455 դիտում
13:21 04-08-2018
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 4-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Պատգամավորները երաշխավորում են, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր չի առաջանա: Նրանց թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու փոխնախագահները, մեծ մասը «Հանրապետական» խմբակցությունից են, բայց կան նաև այլ խմբակցությունների պատգամավորներ, մասնավորապես` Դաշնակցությունից»,- ասաց Սողոմոնյանը:
Սողոմոնյանը խոստացավ հրապարակել ստորագրած պատգամավորների անունները, եթե ստանա վերջիններիս համաձայնությունը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:
Նմանատիպ նյութեր
19247 դիտում
19:13 07-08-2018
ՀՀԿ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը
11883 դիտում
21:23 07-08-2018
Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը