11883 դիտում
23:14 07-01-2024
Սյունիքի մարզի գումարտակի պարեկները տոներից առաջ ու միչև այժմ շարունակում են ուժեղացված ծառայությունը ու ձնակույտերի միջից դուրս են բերել 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդիյանի գլխավորությամբ Ամանորից առաջ Հանրապետությունում Պարեկային ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Ղազարյանի գլխավորությամբ, դեռ դեկտեմբերի 15-ից միչև այսօր շարունակում են ուժեղացված ծառայությունը մարզում, ինչի շնորհիվ էլ նախորդ տարիների համեմատ մարզում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Պարեկները 24 ժամ ռեժիմով են աշխատել ոչ միայն Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի քաղաքներում, այլ նաև գյուղամիջյան ճանապարհներին։ Նշված հատվածներում պարեկները 300-ից ավելի վարորդների օգնություն են ցուցաբերել, մասնավորապես ձնակույտերի մեջ արգելափակված ավտոմեքենաները մարզի փրկարարների ու ճանապարհներն սպասարկող ճանշինականների հետ դուրս են բերել անվտանգ վայր։
Պարեկները ձնակույտերի մեջ արգելափակված ավտոմեքենաների վարորդներին և նրանց ուղևորներին՝ այդ թվում կանանց և երեխաներին անհրաժեշտության դեպքում տեղում ցուցաբերել են առաջին անհրաժեշտ բուժօգնություն։
Այս պահին էլ եղանակային վատ պայմաններում պարեկները շարունակում են իրենց ծառայությունը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+