211652_close_icon
views-count2302 դիտում article-date 16:51 06-01-2024

Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգեւորականը պապս է՝ Գարեգին քահանա Խրխրյանը․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել՝ հրապարակելով Վազգեն Առաջինի լուսանկարը․

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։

«Լուսանկարում Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգեւորականը պապս է՝ Նոր Նախիջեւանի թեմի ծխական հովիվ Գարեգին քահանա Խրխրյանը։ Նա անցել է պատերազմով, հրաշքով փրկվել է մահից, ապա՝ հալածանքների է ենթարկվել ստալինյան կառավարության կողմից։ Սակայն ոչ մի դժվարություն չկոտրեց նրա հավատքը և նվիրվածությունը ազգին ու Առաքելական սուրբ եկեղեցուն։

Անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը, ու վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ։ Որովհետև նրա թիկունքին հավերժական Հայաստանն է կանգնած ու հայ ժողովուրդը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։
Ողջախոհություն և ամուր կամք եմ մաղթում բոլորիս այս նոր տարում»,- գրել է Մարությանը։
 

Նմանատիպ նյութեր