211652_close_icon
views-count13618 դիտում article-date 18:13 02-01-2024

«Տարվա ժողովրդական երգչուհի» անվանակարգին է արժանացել Թեհմինե Թորոսյանը

Երգչուհի Թեհմինե Թորոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«2023թ ՏԱՐՎԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳ….

23.12.2023թ կայացավ մրցանակաբաշխություն, որի ժամանակ արժանացա Տարվա Ժող.երգչուհի անվանակարգին։Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին՝գլխավորապես Nazeni  Arzumanyan իս,և (Մեծն բանաստեղծ Համո Սահյանի որդուն)Նաիրի Սահյանին։

Շնորհակալ եմ նման պատվի արժանացնելու համար,այն շատ պարտավորեցնող է ,և հուզիչ։
Հայցում եմ բոլոր կազմակերպիչների և մասնակիցների ներողամտությունը,որ հարգելի պատճառներից ելնելով մասնակցություն չեմ ունեցել միջոցառմանը։

Շնորհակալ եմ բոլոր բոլորիցդ։
Շնորհակալ եմ Տեր Աստված ,որ բարի աչքով ես ինձ նայում,ու կողքիս ես ամեն ժամ ու րոպե։

Շնորհավորու՛մ եմ , բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝մաղթելով խաղաղ երկինք,հույս ,հավատ ու սե՜ր…
Եղե՛ք բարի ու գթասիրտ ,դրանք են ձեր արժեքներն ու Աստծո առաջ մարդ մնալու տիտղոսները։
Աստծո Սերն ու Օրհնությունը թող լինի ամենքիս ընտանիքնհրում։
Շնորհակալ եմ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր