36812 դիտում
19:03 29-12-2023
ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանի մետրոպոլիտենում երբևէ այնքան ներդրումներ չեն արվել, որքան վերջին 1.5 տարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը համարվում է տրանսպորտային համակարգ: Մետրոպոլիտենի կառուցումը սկսվել է 1972 թվականին և գործարկվել է 1981 թվականին, ապա ընդլայնվել մինչև 1996 թվականը:
Մետրոպոլիտենը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայութան ներքո:
Այն, որ խոհրդային տարիներին մետրոպոլիտենը գտնվում էր Կառավարության հովանու ներքո, և ինչը թեթևացնում էր մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը, գաղտնիք չէ: Նորանկախ Հայաստանի պատմության մետրոպոլիտենը բազմաթիվ գլխավոր տնօրեններ է ունեցել, սակայն միայն վերջին 1.5 տարում է, որ մետրոպոլիտենում զգացվում է, որ իրոք բարեկարգում է գնում այդ ուղղությամբ, ինչի ապացույցն է աշխատակիցների թվակազմի ավելացումը, աշխատավարձի մասնակի բարձրացումը և այլ բարեփոխումներ:
Խորհրդային տարիներից հետո երբևէ մետրոպոլիտենում կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Ինչպես ժողովուրդն է ասում՝ ձեռք չեն տվել հին, մամռակալած, ընդհուպ՝ խոնավության մեջ գտնվող պատերը, առաստաղներն ու հատակները, սանհանգույցներն ու կարևորագույն հատվածները նորոգելու ուղղությամբ:
Հիմա արդեն մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանի գլխավորությամբ ՀՀ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հսկայական աշխատանքներ են կատարվել մետրոյի բարեկարգումը կյանքի կոչելու ուղղությամբ:
Մետրոպոլիտենի կարևորագույն ճյուղերից մեկը հանդիսանում է կառավարման կենտրոնը, որտեղից աշխատակիցները կարգավորում են մետրոյի երթևեկությունը: Սակայն խորհրդային տարիներից այս կողմ ոչ մի անգամ մետրոպոլիտենում վերանորոգման աշխատանքներ չեն իրականցվել, միայն կատարվել են կոսմետիկ աշխատանքներ:
Հիմա արդեն մետրոպոլիտենի կառավարման կենտրոնը ոչ միայն հիմնովին վերանորոգվել, այլև տեղադրվել են նորագույն սարքավորումներ, աշխատանքային պայմանները բարելավվել են՝ ի շահ աշխատակիցների:
Մետրոպոլիտենում նաև Արհմիության հովանու ներքո սկսել է գործել կանանց և տղամարդկանց անվճար վարսավիրանոց, որից գրեթե ամեն ամիս օգտվում են մետրոպոլիտենի 700 աշխատակիցներ:
Մետրոպոլիտենի բարեփոխման աշխատանքները շարունակվելու են նաև 2024 թվականին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
Նմանատիպ նյութեր
1841 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
Այս բաժնից
10498 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am