2023-ն աննախադեպ է եղել, հունվարի վերջին կներկրվի ևս 30 ավտոբուս․ Տիգրան Ավինյան (տեսանյութ). Tert.am
2023-ը Երևան քաղաքի ծրագրերի առումով աննախադեպ հագեցած տարի է եղել:
Այս տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա փոխանցմամբ՝ այս տարի ներկրվել է թվով 87 MAN մակնիշի ավտոբուսներ, որոնք հիմա գործում են 8 երթուղիներում: Սկսել են շահագործվել նոր 150 Ժոնգտոնգ միջին տեղատարողության ավտոբուսները:
«Չինական կողմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, առանց հավելավճարի 2024-ի հունվարի վերջին Երևան կներկրվի ևս 30 Ժոնգտոնգ ավտոբուս: 2024 թվականին նախատեսվում է ներմուծել ևս 200 ավտոբուս, որը կամբողջացնի ռեֆորմը. Տիգրան Ավինյան
Զուգահեռ կներդրվեն հավելյալ ավտոբուսային գծեր, ամբողջապես կներդրվի միասնական տոմսային համակարգը։ Ամբողջապես գծերից հանվել են «Գազել»-ները: Կազմակերպվել է ներկրված թվով 15 շարժման ընթացքում լիցքավորվող տրոլեյբուսների աշխատանքները երկու երթուղիներում»,- մանրամասնեց նա։
Ավինյանը նաև հայտնեց, որ արդեն 662 ավտոբուսներում և մետրոյի 10 կայարաններում տեղադրվել են վալիդատորները, մետրոյի կայարաններում անցարգելները։
«QR կոդ տոմսերի վաճառքն ապահովված է թղթային տեսքով՝ Թելսել վճարային տերմինալներից և էլեկտրոնային։ 2024-ին կներդրվի տոմսային նոր համակարգը, կլինեն օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր»,- հավելեց նա։
Քաղաքապետի խոսքով՝ իրենց հիմնական գերկայությունները մնում են հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, վերելակային տնտեսության արդիականացումը, բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատման գոտիների ավելացումը, մանկապարտեզները, սպորտդպորցները և պոլիկլինիկաները: