1432 դիտում
11:54 23-10-2023
Հունվարի 1-ից քաղաքը պետք է ազատվի գովազդային աղբից, հետո իրարից նեղանալ չլինի․ Տիգրան Ավինյան. Tert.am
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարականի նիստում, մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին զեկույցի ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է ինքնաամ տեղադրված 142 արտաքին գովազդ։
Միաժամանակ ներկայացրեց այն աշխատաքնները, որ տարվում են գովազդային նոր ստանդարտներ հաստատելու ուղղությամբ։
«Շատ կարևոր է, որ այս գործընթացը վերաբերվի ոչ միայն նոր գովազդներ տեղադրող տնտեսվարողներին, այլ նաև հին գովազդներ ունեցող տնտեսվարողներին։ Փաստացի ստացվում է, որ այս կարճ ժամկետում որոշակի դիսբալանս կարող է ունենաք, բայց դա մինչև հունվարի 1-ը պետք է փոխվի։ Բոլոր այն տնտեսվարողները, որոնք նախկինում ունեին գովազդի թույլտվություն, պետք է գիտակցեն, որ իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վերջինս հորդորեց բոլոր տնտեսվարողներին տեղեկացնել սկսված գործընթացի մասին։
«Քաղաքը գովազդային աղբից պետք է ազատվի, այս տարվա վերջում պետք է ամփոփած լինենք այս ռեֆորմի առաջին մեծ փուլը։ Քաղաքի տեսքը էականորեն կփոխվի այս գործընթացից։ Այստեղ կարևոր է, որ վարչական շրջանները ևս ինտենսիվ միացած լինեն այս գործին։ Տնտեսվարողները հունվարի 1-ից պետք է տեղեկացված լինեն, որ ամբողջ ուժով մտնում են գովազդային նոր ստանդարտներ, հետո իրարից նեղանալ չլինի»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Նմանատիպ նյութեր
1545 դիտում
10:43 23-11-2022
Պետք չի գրկել, սիրել և փաղաքշել ՀԱՊԿ լիդերներին, պետք չէ նաև մերժել ու նեղանալ, պետք է աշխատել․ «Առավոտ»
2171 դիտում
11:48 06-12-2019
Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից. Նիկոլ Փաշինյան