211652_close_icon
views-count3199 դիտում article-date 19:45 24-12-2023

ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է ՀՖՖ վերընտրված նախագահին

Դեկտեմբերի 23-ին կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում: 

Այդ կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն Արմեն Մելիքբեկյանին է հղել շնորհավորական ուղերձ, որում ասվում է.

«Սիրելի Արմեն, սիրելի ընկեր,

Ուրախ եմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հաստատ գիտեմ, որ Դուք ձգտելու եք շարունակելու Ձեր արդյունավետ աշխատանքը՝ ղեկավարելով այս աշխատասեր և հաջողակ ասոցիացիան:

Ձեր մեծ փորձը սպորտի զարգացման հարցում մեծ առաջընթաց է բերել հայկական ֆուտբոլին շատ տարբեր ոլորտներում՝ ազգային թիմեր, ակումբներ, մանկապատանեկան ֆուտբոլ, մասսայական ֆուտբոլ և համայնքային ծրագրեր, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարություն՝ ապահովելով հասանելիություն և խրախուսելով նոր մասնակցություն և աջակցություն:

Խնդրում եմ ընդունեք իմ լավագույն մաղթանքները դեպի 2024 թվական վստահորեն շարժվելուն ընդառաջ: Ձեր տարեվերջյան տոնակատարությունը ձեր ընտանիքի և սիրելիների հետ, անշուշտ, առանձնահատուկ կլինի: Ես վստահ եմ՝ Դուք արդեն գիտեք, որ ՈՒԵՖԱ-ն Ձեր կողքին է՝  տեսնելով, որ ՀՖՖ-ն էլ ավելի մեծ քայլեր է ձեռնարկում իր ողջ ներուժն օգտագործելու համար»:

Անկեղծորեն Ձեր, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին

Նմանատիպ նյութեր