211652_close_icon
views-count1807 դիտում article-date 10:31 23-12-2023

Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկը ՀՖՖ նախագահի թեկնածու է. Հենրիխ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով սատարել է Արաս Օզբիլիսին: 

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկ և անհատականություն ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս օգուտ կտան մեր երկրում ֆուտբոլի աճին։

Ես կանգնած եմ քո կողքին, իմ ընկեր և մաղթում եմ քեզ հաջողություն»: 



 

Նմանատիպ նյութեր