211652_close_icon
views-count15095 դիտում article-date 11:06 20-12-2023

Խոշոր հրդեհ՝ «Արմավիրի տեխնիկական դպրոց» ՍՊԸ-ի տարածքում․ օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ  է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Արմավիր քաղաքում՝ Բաղրամյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արմավիրի տեխնիկական դպրոց» ՍՊԸ-ի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել են հերթապահություն։

Պարզվել է, որ շենքի չշահագործվող սենյակներից մեկում այրվել է աղբ (մոտ 10 խ.մ), իսկ շահագործվող հատվածում՝ սենյակ՝ գույքով (մոտ 10 ք.մ):

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկա։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր