211652_close_icon
views-count625 դիտում article-date 23:55 15-12-2023

Հայաստանում բացվել է առաջին ftNFT ֆիջիթալ սփեյսը

Վերջին տարիներին ֆիզիկական և թվային փորձառությունների համադրությամբ ի հայտ է եկել «Ֆիջիթալ» տերմինը՝ պատրաստ լինելու ապագայի շարժիչը: Մի շարք ոլորտներում սա նոր հնարավորությունների սկիզբ է: Մեծ աղմուկ բարձրացրած NFT-ների աշխարհը նույնպես այս ֆիջիթալ հեղաշրջման մասն է: 

Այդ ինքնատիպ NFT-ներն իրենց արտահայտումն են գտել ֆիջիթալ սրահներում, որոնցից մեկն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ մոլում: Երկրորդ նորաբաց սփեյսը գործում է Հայաստանում՝ Arhvestanots by Door-ում: 

Հայաստանում բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսը NFT պատկերասրահ է, որտեղ ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ և՛ թվային, և՛ ֆիզիկական ձևաչափով: Ստեղծարարները, գործարարները և բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ուզում են մուտք գործել NFT-ների յուրահատուկ աշխարհ, այստեղ կարող են ներկայացնել սեփական գործերը: Ցուցադրված NFT-ները հնարավոր է վաճառել ՀՀ դրամով:

Սրահում տեղադրված են նորագույն սարքավորումներ՝ 3D պրինտեր, NFT տերմինալ, կա հանդիպումների առանձին սենյակ և հատուկ քոուորքինգ սփեյս՝ նախատեսված հարմար ու հաճելի միջավայրում աշխատելու համար: Պատկերասրահում հնարավոր է նաև կազմակերպել տարբեր միջոցառումներ ու ցուցադրություններ: 

ftNFT ֆիջիթալ սփեյսում ցուցադրված են Akneye-ի, Funky Bunch-ի, Արթուր Սարյանի, Դավիթ Գալստյանի և այլ տաղանդավոր արտիստների ստեղծած հավաքածուների բացառիկ նմուշները: 

Այցելելով հայկական առաջին NFT ֆիջիթալ սփեյս՝ կբացահայտեք արվեստը նորովի: Հայկական առաջին NFT հարթակում՝ ftnft.am-ում, կարող եք ՀՀ դրամով առք ու վաճառք անել:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր