129498 դիտում
09:42 16-12-2023
Երևանում վրաերթի է ենթարկվել հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի տղան. վարորդը, ով եղել է ոչ սթափ, վրաերթից հետո Mercedes-ով հայտնվել է արագ սննդի կետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Ֆրունզե Ավոյանին, ապա առաջ ընթացել և բախվել նշված վայրում գործող արագ սննդի կետի կրպակին և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արտյոմ Արամյանն ու կրտսեր պարեկ Գոռ Ադամյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի որդին է, ում կյանքին վտանգ չի սպառնում։
Սննդի կետին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+