40139 դիտում
19:18 15-12-2023
Գողություն՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված կենդանիների խնամքի կենտրոնից գողացել են չհրկիզվող պահարանը․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Առաքելյանը և հայտնել, որ դեկտեմբերի 12-ի ժամը 23։00-ից միչև դեկտեմբերի 13-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արցախի 4-րդ նրբանցքում գործող Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն» ՀՈԱԿ կենդանիների խնամքի կենտրոնի դուռը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթ բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Տեղում Հ․ Առաքելյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է փաստաթղթեր և վառելիքի կտրոններ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հ․ Առաքելյանը նշված կենտրոնի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
5340 դիտում
19:51 05-06-2017
«Յուքոմ» ընկերության մասնաճյուղից. գողացել են չհրկիզվող պահարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ