5439 դիտում
19:51 05-06-2017
«Յուքոմ» ընկերության մասնաճյուղից. գողացել են չհրկիզվող պահարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղերից մեկի մուտքի ապակյա փեղկը, մուտք է գործել ներս և հափշտակել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է կանխիկ գումար:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները. տեսախցիկներն արձանագրել են մուտքի դուռը բացելու և պահարանը հափշտակելու դրվագները։
Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն առերևույթ հանցագործություն կատարած անձի, նրա գտնվելու վայրի կամ գողության հանգամանքների մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
44872 դիտում
12:44 25-04-2017
Խոշոր չափի գողության դեպք Երևանում. կոտրել են «Յուքոմ» ՍՊԸ-ի ապակյա դուռը և հափշտակել չհրկիզվող պահարանը
Այս բաժնից
2194 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
829 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
766 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը