211652_close_icon
views-count973 դիտում article-date 19:31 15-12-2023

Արարատ Միրզոյանը Տատյանա Մոլչանի հետ ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանը վերաբերող հարցեր է քննարկել

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ոլորտային, այդ թվում՝ Էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին և ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրարդարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ խաղաղության օրակարգի և ակնկալվող տնտեսական առավելությունների համատեքստում»:

Նմանատիպ նյութեր