874 դիտում
14:42 15-12-2023
Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են փոխադրումների նոր երթուղիների զարգացմամբ. Օվերչուկ
Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և երկրների միջև բեռների փոխադրման համար նոր երթուղիների զարգացմամբ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հայտարարելով առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացման մասին՝ ՌԴ կառավարության փոխնախագահը միաժամանակ նշեց, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը բնակլիմայական պատճառներով չի կարող ամբողջ տարվա ընթացքում ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը: Այս հանգամանքը լրջորեն խոչընդոտում է երկու երկրների հարաբերությունների զարգացումը։
Նշենք, որ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5,4 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով ավելի քան 40 տոկոսով։

Նմանատիպ նյութեր
2331 դիտում
15:40 02-08-2019
Շվեյցարահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում մեխանիկական մեքենայացման զարգացմամբ
Այս բաժնից
328 դիտում
11:36 15-11-2024
Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան
388 դիտում
11:21 15-11-2024
Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան
535 դիտում
10:52 15-11-2024
Եթե երեկ մեկ հոգին ԱԺ-ում ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին. Վահե Հովհաննիսյան