2433 դիտում
15:40 02-08-2019
Շվեյցարահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում մեխանիկական մեքենայացման զարգացմամբ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշին։ Տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Շվեյցարահայ գործարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ տեղյակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջընթացի, հայ մասնագետների ներուժի, բարձր որակների մասին և ցանկանում է Հայաստանում ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական մեքենայացման ուղղությունը։ Նա ընդգծել է, որ ուզում է Հայաստան ներմուծել նորագույն, վերջին սերնդի ճշգրիտ հաստոցներ՝ դրանով նպաստելով մեր երկրում արտադրության և ռազմարդյունաբերության զարգացմանը։
Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկը շատ կարևոր է Հայաստանի առաջընթացի և զարգացման համար և պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացմանը։
Նա ասել է, որ դեռ խորհրդային տարիներին ունեցել ենք շատ զարգացած արդյունաբերական համակարգ, իրենց գործին գիտակ բարձրակարգ մեխանիկ ինժեներներ, և որ հիմա էլ կան նախագծեր՝ ռազմարդյունաբերության մեջ կիրառելու համար, և ներկայացված առաջարկությունն, անշուշտ, կօգնի այդ ուղղությամբ արագ առաջ գնալու և զարգանալու։
Նախարարը շվեյցարահայ գործարարին է ներկայացրել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության մոտեցումները, դրա զարգացմանն ուղղված առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նա անդրադարձել «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին, նշել, որ նախատեսվում է ստեղծել այնպիսի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կյանքի կկոչեն նոր գաղափարներ՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել այն մասնագետների հետ, ովքեր աշխատելու են ներկայացված ծրագրի ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
940 դիտում
14:42 15-12-2023
Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են փոխադրումների նոր երթուղիների զարգացմամբ. Օվերչուկ
2342 դիտում
11:58 28-10-2018
Ամերիկահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում ինտենսիվ այգեգործությամբ և ձկնաբուծական արտադրանքի արտահանմամբ
3151 դիտում
14:09 26-04-2017
Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի շինարարության ոլորտում ներդրումների իրականացմամբ
Այս բաժնից
2188 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1387 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
1021 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ