211652_close_icon
views-count2061 դիտում article-date 16:06 27-11-2020

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիրական առաքելության խնդիրները: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20201127/karabakh-1586616887.html]ria.ru[/url]-ն` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: «Զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին»,- ասել է Պեսկովը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նմանատիպ նյութեր