211652_close_icon
views-count14390 դիտում article-date 17:58 13-12-2023

Խոշոր հրդեհ՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի տարածքում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները և Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեում գտնվող «Կիլիկիա» գարեջրի գործարանի տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Վահե Մուրադյանը:

Քանի որ տարածքը կողպված է, պարեկների միջամտությամբ այն բացվել է, որից հետո հրշեջ-փրկարարները կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է գարեջրի գործարանի տարածքում չշահագործվող տնակը և կուտակված փայտը:

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:  

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր