211652_close_icon
views-count18720 դիտում article-date 11:35 09-04-2015

Նոր մանրամասներ՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրենի տղայի մասնակցությամբ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Շիրվանզադե փողոցի բնակիչ, 24-ամյա Հայկ Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանին վերջինս հայտնել է, որ առավոտյան ավտովթարի է ենթարկվել: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/08/48866/]հայտնել էր ֆոտոլրագրողը,[/url] ապրիլի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Ադոնց և Գրիբոյեդով փողոցների հատման մասում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել էին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հայկ Գրիգորյանի վարած Վազ 2121 մակնիշի 16 PR 016 համարանիշի և Երևանի բնակիչ, 20-ամյա Աշոտ Բաղդասարյանի վարած Toyota Corolla մակնիշի 10 AA 016 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Նիվա»-ն մոտ 30 մետր առաջ էր ընթացել, ինչից հետո կողաշրջվել էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր