211652_close_icon

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավարի հետ

views-count1171 դիտում article-date 17:20 10-12-2023
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Մտքեր են փոխանակվել Վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ:

Նմանատիպ նյութեր