211652_close_icon
views-count952 դիտում article-date 10:16 10-12-2023

Հայաստանը պատրաստ է մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ ԱԽ քարտուղար

Խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է, և քաղաքական կամք լինելու դեպքում հնարավոր է շատ կարճ ժամկետում այն ստորագրվի: 24News-ի փոխանցմամբ՝ այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը․

ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են շարունակվել տարբեր ձևաչափերով: Նա հիշեցրել է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար և սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին:

Գրիգորյանը նաև մեկնաբանել է Ալիևի «պահանջն» այն մասին, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար 300 հազար ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան՝ մշտական բնակության․

«Կան նաև վերջնականապես չհամաձայնեցված այլ կետեր։ Առաջիկայում սպասվող ԱԳ նախարարների հանդիպմանը հնարավորություն կտա լուծումներ գտնել բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը պատրաստ է լուծումներ փնտրել և ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը։ Վերջին տարբերակը (խաղաղության համաձայնագրի - խմբ.), որը Հայաստանն ուղարկել է Ադրբեջանին, կապված է որոշակի հարցերի հետ, և մենք պատրաստ ենք շարունակել: Քաղաքական կամքի դեպքում պայմանական մեկ ամսվա ընթացքում կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը», - ասել է Գրիգորյանը։ 

Նմանատիպ նյութեր