1366 դիտում
14:08 08-12-2023
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովին. (տեսանյութ)
Ս․թ․ դեկտեմբերի 11-14-ը Երևանի Դվին հյուրանոցում Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կկայանա
Harmony Meetup ամենամյա տեխնոլոգիական համաժողովը։ Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝
web3 հայեցակարգի միջազգային ջատագովները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, 350-ից
ավելի միջազգային ՏՀՏ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, այդ թվում՝ 60-ից ավելի
գործընկերներ կազմակերպություններն ու 20-ից ավելի բարձրակարգ փորձագետները կքննարկեն ոլորտի
մարտահրավերները, կմասնակցեն պանելային քննարկումների, կկիսվեն գիտելիքով ու փորձով, ինչպես նաև շրջայց
կկատարեն «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության մասնաշենքերում։
«Այսպիսի հանդիպումները բոլորիս թույլ են տալիս ոչ միայն քննարկել ոլորտի ապագան, այլև անել ամեն ինչ, որ
այն նկատելի արդյունք տա թե՛ web3 համայնքի, թե՛ դրա ստեղծած պրոդուկտներն սպառողների համար։ Ուրախ
կլինենք օրեր անց մեր բոլոր գործընկերներին անձամբ ներկայացնել նախորդ Harmony Meetup-ի ընթացքում
քննարկված Fastex թվային էկոհամակարգի զարգացումն ու փոփոխությունները», - ասել է Fastex-ի գործադիր
տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:
Հավելենք, որ web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ ներկա կլինեն նաև հատուկ
մրցանակաբաշխությանը, որի ընթացքում կհայտարարվեն մի շարք անվանակարգերում խաղային նախագծերի
հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3 միլիոն FTN-ն ուղղվելու է հաղթողների նախագծերի առաջխաղացմանը ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
18:23 05-12-2023
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի
1702 դիտում
19:13 04-07-2024
Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին
976 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
Այս բաժնից
760 դիտում
14:06 06-02-2025
Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան
1012 դիտում
13:32 06-02-2025
ԱԺ-ում խաղադրույքային գործունեության հարկային դրույքաչափերն ավելացնելու հարցի քննարկումը ցրում են