211652_close_icon
views-count1276 դիտում article-date 21:19 06-12-2023

Վարչապետը Նանե Ասատրյանին վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում. հիմք է ընդունվել դատարանի վճիռը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 6-ի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը և ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`

Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ հրապարակումից հետո անհապաղ սույն որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Նանե Ասատրյանին»,- ասվում է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր